Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլ Փաշինյան. Եթե Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը

Նիկոլ Փաշինյան. Եթե Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը
09.02.2018 | 15:38

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին: Հանրային խորհուրդը կազմված է լինելու 45 անդամից, կից գործելու է 15 ոլորտային մշտական հանձնաժողով: Օրենքի նախագծի քննարկումը ԱԺ-ում լարված մթնոլորտում էր: Ընդդիմադիրները դժգոհ էին խորհրդի գործունեությունից: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ տևական ժամանակ այդ մարմինը որևէ դրական իմպուլս հասարակությանը չի հաղորդել, ուստի իրենք դեմ կքվեարկեն նախագծին: «Ելք» խմբակցությունը ևս դեմ քվեարկեց:


«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց. «Փաստորեն, ՀՀԿ խմբակցությունը չհերքեց, ու ես ուզում եմ մեկ արձանագրում անել. եթե Սերժ Սարգսյանը ի հեճուկս իր խոստման որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը»: «Ներման մասին» օրենքի նախագծի քվեարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ առաջարկվող փոփոխությունները ցույց են տալիս՝ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանին: Նախագիծն այսօր ընդունվեց առաջին ընթերցմամբ: Դրանով ներման մասին որոշումը այլևս կայացնելու է ոչ թե նախագահը, այլ՝ վարչապետը:

Դիտվել է՝ 2748

Մեկնաբանություններ